Երեկ՝ փետրվարի 17-ին, Ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունք է դիմել Երևան քաղաքի բնակիչ, 45-ամյա Համլետ Ասատրյանը և հայտնել, որ հունվարի 15-ից մինչև փետրվարի 17-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձիք Ձորաղբյուր գյուղում գտնվող և իրեն պատկանող առանձնատնից խոշոր չափի գողություն են կատարել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողություն կատարողները ցանկապատի վրայով ներս են մտել տարածք, այնուհետև, նկուղի պատուհանի ճաղավանդակը կոտրելով, գողացել են 40 շիշ տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքներ, որը եղել է հյուրասենյակում, իսկ ննջասենյակից՝ ոսկյա և արծաթյա մատանիներ, անտիկվար մոմակալներ և այլ իրեր:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Հ. Ասատրյանը աշխատում է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր և կրել է 450.000 դրամի նյութական վնաս: