Այսօր Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի ներկա փուլին, մասնավորապես ասել է, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները գործում են հաստատակամ ու վստահ: Այս մասին տեղեկացնում է «Արցախպրեսը»:

 

«Կարծում եմ՝ իշխանությունները հանգիստ, զուսպ անում են այն, ինչ պահանջում է այսօրվա իրավիճակը»,- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

 

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր: