Հնդկաստանում տասնհինգամյա Ռամանդիփ Սինխը պատահաբար սպանել է ինքն իրեն, երբ փորձել է հորը պատկանող ատրճանակով «սելֆի» անել, հայտնում է Аl Arabiya-ն՝ մանրամասնելով, որ միջադեպը տեղի է ունեցել Փանջաբ նահանգում:

 

 

Տղան մատը դրել է ատրճանակի ձգանին ու պատրաստվել լուսանկարվել, սակայն այդ պահին պատահաբար սեղմել է ձգանը։ Թեև նրան հոսպիտալացրել են, այնուհանդերձ՝ բժիշկներին չի հաջողվել փրկել դեռահասի կյանքը: