Ախուրյանի «Մոր ու մանկան հիվանդանոց»-ում մայիսի 6-ին առավոտյան 6:00-ին լույս աշխարհ է եկել Թալիշում ապրիլի 3-ին զոհված Հրաչ Գալստյանի եւ Անուշ Օհանյանի դուստրը: ԻնչպեսԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրեց հիվանդանոցի գլխավոր բուժքույր Սուսաննա Բաղդասարյանը, ծննդաբերությունը նորմալ է ընթացել« խնդիրներ չեն եղել: Փոքրիկի քաշը 2 կգ 900 գրամ է:

 

«Փոքրիկն ու մայրն իրենց լավ են զգում, բայց ինչպես պահանջվում է երեք օր կմնան ծննդատանը հսկողության տակ՝ հետծննդյան բարդություններից խուսափելու ու պահանջվող բոլոր պատվաստումները ստանալու համար»,-նշեց Սուսաննա Բաղդասարյանը:

 

Փոքրիկը, Հրաչի ցանկությամբ ,կկրի տատի անունը՝ Անահիտ: