Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարություն է տարածել, ըստ որի «Եվրատեսիլ» երգի մրցույթի դրոշների քաղաքականությունը փոփոխության է ենթարկվել: Միության ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության համաձայն' մի շարք մասնակից պատվիրակությունների հետ կառուցողական զրույցներից հետո մրցույթի կազմակերպիչները որոշում են կայացրել թուլացնել դրոշն երի քաղաքականության խստությունը և թույլատրել ազգային, տարածաշրջանային և տեղական դրոշների մասնակցությունը ևս:
Նախապես թույլատրված են եղել ՄԱԿ-ի անդամ երկրների, ԵՄ-ի և ծիածանի գույներով դրոշները:
Եվրոպական հեռարձակողների միությունը նաև առաջարկել է ավելի հանդուրժողական մոտեցում այլ դրոշների նկատմամբ, քանի դեռ հանդիսատեսը կհարգի մրցույթի ոչ քաղաքական բնույթն ու դիտավորյալ չի փորձի դրոշներով փակել տեսախցիկների տեսարանը: