Ռուսաստանի ՆԳՆ-ի Եկատերինբուրգի վարչության քրեական հետախուզության աշխատակիցները փնտրում են Տամբով քաղաքում խաբեության կասկածանքով ձերբակալված ադրբեջանցու հակաիրավական գործողություններից տուժածներին: Օպերատիվ աշխատակիցները հիմքեր ունեն ենթադրելու, որ այդ քաղաքացին կարող են նույնատիպ հակաիրավական գործողություններ իրականացնել նաև Եկատերինբուրգի տարածքում, հայտնում է haqqin.az-ը:

 

 

Պարզվել է, որ 1978 թվականին Ադրբեջանում ծնված տղամարդը քաղաքային շուկաներում ծանոթանում էր վաճառականների հետ: Ընդ որում նա կեղծ տեղեկություններ էր հայտնում իբրև մտադիր է որեւէ ապրանքի խոշոր խմբաքանակ գնել: Հետո խնդրում էր, որ այդ վաճառողներն իրեն ծանոթացնեն իրենց մյուս գործընկերների հետ: Որևէ կասկածելի բան չնկատելով՝ վաճառողները նրան ծանոթացնում էին՝ ներկայացնելով որպես իրենց լավ ծանոթի: Օգտվելով դրանից՝ տղամարդը շահում էր վաճառողների վստահությունը ու տարբեր պատրվակներով նրանցից փող վերցնում, հետո անհետանում:

 

 

Նրան ձերբակալել են Տամբովի ոստիկանության աշխատակիցները 2016-ի մայիսի 4-ին: Ձերբակալության ժամանակ կասկածյալի մոտ հայտնաբերվել է մի տետր, որտեղ նա գրանցել էր քաղաքների անունները ու անտեղի շուկաների հասցեները: Ըստ ամենայնի՝ այդ տետրում չարագործը հաշվում էր իր եկամուտները: «Եկատերինբուրգ» գրությամբ էջում տասներկու խոշոր շուկաների անուններ կան: Դրանցից յոթի դրմաց դրված է «+» նշանը: Ենթադրվում է, որ տղամարդը Եկատերինբուրգում է եղել 2013-2016թթ.:

 

 

Ուրալի էջից բացի ցանկում կա Ռուսաստանի ու Ղազախստանի ավելի քան 20 քաղաք:

 

 

Կասկածյալը հիմա ձերբակալված է ու գտնվում է Տամբով քաղաքի քննչական մեկուսարանում: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ խաբեության մեղադրանքով: