Ադրբեջանը զբաղեցրել է 49-րդ տեղը այն երկրների վարկանիշային աղյուսակում, որոնք պիտանի են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների համար: Ռուսաստանն ու Հայաստանը վարկանիշում զբաղեցրել են 48-րդ ու 47-րդ տեղերը, հայտնում է rosbalt.ru-ն:
Հետազոտությունը պատրաստվել է Գեյերի ու լեսբուհիների միջազգային ասոցիացիայի (ILGA) եվրոպական մասնաճյուղի կողմից և նրա կայքում հրապարակվել է մայիսի 10-ին:
Զեկույցի հեղինակները պարզել են, որ Ադրբեջանը համապատասխանում է չափանիշների միայն 5 տոկոսին, որոնցով ILGA-ն հստակեցնում է սեռական փոքրամասնությունների կյանքի համար սոցիալական հավասարության պայմանները:
Միևնույն ժամանակ գեյերի կյանքի համար ամենահարմար պայմանները Մեծ Բրիտանիայում են՝ այն բավարարում է չափորոշիչների 86 տոկոսը: Հաջորդում են Բելգիան՝ 83 տոկոս, և Մալթան՝ 77 տոկոս: Ուկրաինան զբաղեցնում է 46-րդ տեղը: