Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել Ալեքսանդրիա բնակավայրում, հայտնում է rbc.ru-ն:

 

Նշվում է, որ հանդիպումը տևել է ավելի քան 3 ժամ: Այդ ժամանակահատվածում Լուկաշենկոն և Մեդվեդևը քննարկել են առավել կարևոր հարցերը՝ երկկողմ հարաբերությունները, տնտեսական համագործակցությունը, տարածաշրջանային խնդիրները, միջազգային օրակարգը:

 

Բելառուսի նախագահը ռուս հյուրին ցույց է տվել իր հայրենի վայրերը և կեչու բնական հյութ հյուրասիրել: Նրանք նաև լուսանկարվել են բելառուս առաջնորդի հայրենի տան հարևանությամբ:

 

Հանդիպմանը ներկա է եղել նաև Լուկաշենկոյի որդին՝ Նիկոլայը: