«Մենք ենք տերը մեր երկրի» նախափձեռնությունն այսօր՝ մայիսի 13-ի երեկոյան, պատրաստվում է անհնազանդության ակցիաներ իրականացնել մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Մասնավորապես՝ նախաձեռնության անդամները պլանավորում են թիրախավորել հատկապես Արշակունյաց, Մաշտոցի, Բաղրամյան, Ազատության պողոտաները, Աբովյան փողոցը, Կոմիտաս փողոցը։
Ակցիայի մասնակիցները հավաքվելու են Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում, որտեղից էլ կորոշեն շարժվել Նախագահական առանձնատուն և նստավայր։ «Մեր նպատակն է, մեր հնարավորությունների սահմաններում, հանրային ճնշում գործադրել Բ26 վրա: Սա ենթադրում է մի քանի ուղղությամբ երթեր, մի քանի վայրում փողոցների փակում և այլն: Նման կազմակերպումը բերելու է շարժման մեջ մի քանի ինքնուրույն խմբերի ձևավորմանը: Ձեզ հետ ունեցեք սուլիչներ, ոստիկանների ապօրինություններին մենք պատասխանելու ենք սուլելով»,- ասված է նախաձեռնող խմբի ֆեյսբուքյան էջում։
Լուսանկարը՝ Հետք-ի