Ադրբեջանի զինված ուժերի կողմից ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային հայկական ուժերի կողմից ջախջախիչ հակահարվածի արդյունքում ոչնչացված 40-ամյա ադրբեջանցի հատուկ ջոկատային, փոխգնդապետ Մուրադ Միրզաեւը ԱՄՆ-ում հատուկ նշանակության Ranger դասընթացն ավարտած միակ ադրբեջանցին էր:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է virtualaz.org լրատվականն կայքը:

 

Նշվում է, որ Թուրքիայի ցամաքային զորքերի բարձրագույն դպրոցի շրջանավար Մուրադ Միրզաեւը 1999 թվականի հուլիսից մինչեւ հոկտեմբեր ծառայել է Թուրքիայի ԶՈւ 4-րդ մոտոհրաձգային բրիգադում, որպես գումարտակի հրամանատար:

 

1999 թվականի հոկտեմբերից ծառայել է Ադրբեջանի ԶՈւ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար: 2000 թվականից մինչեւ 2016 թվականի ապրիլին ոչնչացվելու օրը եղել է Ադրբեջանի ՊՆ հատուկ նշանակության խմբի հրամանատարի տեղակալը, ապա' հրամանատարը:

 

Ադրբեջանի հատուկ նշանակության խմբի հրամանատարին 2016 թվականի ապրիլի 2-5-ին ոչնչացրել են ԼՂՀ ՊԲ 18-20-ամյա զինծառայողները:

 

Ադրբեջանական որոշ աղբյուրների տվյալներով' այդ օրերին ԼՂՀ ՊԲ երիտասարդ զինծառայողները ոչնչացրել են Ադրբեջանի ՊՆ մոտ հարյուր հատուկ ջոկատայինների: Չնայած դրան' Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հատուկ նշանակության խմբի հրամանատար Մուրադ Միրզաեւին Ադրբեջանի ազգային հերոսի կոչում է շնորհել: