«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի եզրափակչում հաղթող ճանաչվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան իր «144» երգով։
Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը 7-րդ տեղում է:
2) Ավստրալիա
3) Ռուսաստան
4) Բուլղարիա
5) Շվեդիա
Նշենք, որ ազգային ժյուրիների կողմից մեր երկրին 12 միավոր տվեցին Իսպանիան, Բուլղարիան, Ռուսաստանը:
Ադրբեջանը հայտնվել է 17-րդ տեղում:
Միջազգային հանրությանը Իվետան Մուկուչյանը ներկայացավ գերզգացմունքային LoveWave ստեղծագործությամբ: LoveWave երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը, ովքեր փորձել են երգն ամբողջությամբ կառուցել երգչուհու զգացողությունների եւ կասկածների, խտացված ապրումների ու զգացմունքների միջոցով: Ինչպես երկրաշարժի, այնպես էլ սիրո ալիքը տագնապեցնող է, սթափեցնող, այն կարող է մեկ վայրկյանում փոխել մարդուն ու նրա կյանքը ճիշտ այնպես, ինչպես երկրաշարժի առաջին ալիքը' Love Wave-ը: