Մանվել Գրիգորյանը հերոսի կոչում հայրենիքի կողմից է ստացել, ոչ ոք իրեն այդ անունը չի նվիրել։ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում այս մասին ասաց Անդրանիկ Նիկողոսյանը։
«Ոչ մի տեսակի Բադասյաններ դա քննարկման դնելու իրավունք չունեն։ Հերոսը Բադասյանը չի որոշում։ Մեր սուրբ պարտականությունն է Մանվել Գրիգորյանի պես մարդկանց հավատալ ու մեծարել։ Մանվել Գրիգորյանը մեծ հայրենասեր մարդ է։ Մենք այդ տեսակի մարդկանցով պետք է հպարտանանք։ Ես հպարտ եմ, որ իմ հայրենիքում այդ տեսակի մարդ կա։ Լավ, ինչքա՞ն կարելի է փնովել, էդ մարդն էլ որ չգնա սահման, ի՞նչ է լինելու»,- ասաց Նիկողոսյանը։
Նրա խոսքով՝ պատահական չէ, որ հիմա սկսեցին խոսել ու նման հայտարարություններ անել։ «Մանվել Գրիգորյանն ինչքան կարողանում, այդքան անում է։ Երկրապահը լրացուցիչ իմպուլս է։ Ես էլ եմ երկրապահ, ես հպարտ եմ։ Մանվել Գրիգորյանը հերոս է։ Այդ մարդն ուղի է անցել, արյուն տեսած մարդ է։ Այդ մարդն ի՞նչ վատ բան է արել։ Լավ, Մանվելն էլ որ չգնա սահման, ի՞նչ է լինելու, վերջն ի՞նչ է լինելու։ Ես իմ հայրենիքի համար անհանգստանում եմ։ Հերոսին հերոսի նման պետք է ընդունել»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Ըստ Նիկողոսյանի՝ հակասական է, երբ նախագահի մակարդակով միաբանվելու կոչեր են լինում ու նման հայտարարություններ են հնչում. «Էսպե՞ս ենք միաբանվում։ Էսպես միավորվու՞մ են։ Ո՞նց են էսպես միավորվում»։
Նիկողոսյանը վերջում հավելեց՝ Մանվել Գրիգորյանը Հայաստանի համար անուրանալի ավանդ ունի։