Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Նաչոն անդրադարձել է Պիկեի հայտարարությանը, որում ֆուտբոլիստը նշել էր, որ մադրիդցիներն ավելի շատ կենտրոնանում են ֆիլմ նկարելու, քան տիտղոս նվաճելու վրա:
«Պիկեն սիրում է խոսել, բոլորս դա գիտենք: Միշտ խոսում է այն մասին, թե որքան հաճելի է իր համար «Ռեալ» - «Բարսա» դիմակայությունը: Պարզապես չեմ հասկանում՝ ինչու է նա խոսում տիտղոսներից, եթե մայիսի 28-ին մենք ենք պայքարելու դրանցից ամենակարևորի համար: Պիկեին լռեցնելու լավագույն մեթոդը մրցաշարում հաղթելն է: Եկեք թույլ տանք նրան անել այն, ինչ ցանկանում է, իսկ մենք կկենտրոնանք Չեմպիոնների լիգայում հաղթելու վրա»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal.com-ը: