Adidas-ը ներկայացրել է հերթական գովազդային հոլովակը, որում նկարահանվել են Մեսութ Օզիլը, Պոլ Պոգբան ու Լուիս Սուարեսը:
Նշենք, որ ընկերությունն այս շաբաթ ներկայացրել է նաև Mercury Pack խաղակոշիկների շարքը, որն իր մեջ նեռառում է X, Messi և Ace մոդելները: Խաղակոշիկներն առաջին անգամ կփորձարկվեն Չեմպիոնների լիգայի 2015/16 մրցաշրջանի եզրափակչում:
Adidas-ի հետ պայմանագիր ունեցող ֆուտբոլիստները դրանք կկրեն նաև Եվրոպայի առաջնությունում և Ամերիկայի գավաթի խաղարկությունում: