Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչում ուժերը չափեցին «Միլանը» և Թուրինի «Յուվենտուսը»:

Հռոմում տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց թուրինյան թիմի հաղթանակով:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց առանց գոլերի: Լրացուցիչ ժամանակում Ալվարո Մորատայի հեղինակած գոլը թուրինյան թիմի դարձրեց գավաթակիր (110'):

«Յուվենտուսը» գավաթը նվաճեց 11-րդ անգամ: