Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում մայիսի 23-ին քննարկումներ տեղի կունենան Ադրբեջանի հարցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

 

Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող Ստեֆան Շենակը կներկայացնի ապրիլի 5-9-ը այդ երկիր կատարած այցի արդյունքները և դրա հիման վրա կազմված զեկույցը:

 

Շենակն Ադրբեջանի հարցով համազեկուցող է նշանակվել 2015 թվականի դեկտեմբերի 9-ին: