ՀՀ Ազգային ժողովում շարունակվում են 2015 թվականի բյուջեի կատարողականի մասին քննարկումները: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց իրենց տվյալները: Ըստ այդմ՝ անցած տարի կատարողականը կազմել է 98 տոկոս:

 

Սարգսյանի խոսքով՝ Նախագահի աշխատակազմին հատկացվել է 4 մլրդ 580 մլն դրամ: Ծախսերը կազմել են 4 մլրդ 520 մլն 988 հազար դրամ: 2015 թվականին աշխատակազմի ընդհանուր ծախսերն աճել են 10 տոկոսով՝ կապված աշխատանքի վարձատրության նոր կարգի ներդրման հետ: Ըստ տվյալների՝ 2015 թվականին տնտեսվել և պետական բյուջե է վերադարձվել 64 մլն դրամ:

 

«2015 թվականի ընթացքում նախագահի ստորագրմանն է ներկայացվել 204 օրենք, 226 միօջազգային պայմանագիր, նույնքան տեղեկանք, կարգադրություն և այլ փաստաթղթեր: Աշխատակազմում մասնագիտական փորձաքննության է ենթարկվել կառավարության՝ 1379 որոշման նախագիծ»,- ներկայացրեց Վիգեն Սարգսյանը: