Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն բացատրել է, թե ինչու ուկրաինացի զինծառայող Սավչենկոն կմահանա, եթե գնա Դոնբաս:

 

Նրա կարծիքով՝ «Կիևի համար Սավչենկոն ավելի լավ է մահացած, քան ողջ», և Ուկրաինայի իշխանություններն օգտագործում են ցանկացած հնարավորություն՝ նրան սպանելու, այնուհետև ԴԺՀ-ին մեղադրելու համար:

 

Նման կերպ է Զախարչենկոն մեկնաբանել ներում ստացած ուկրաինացի օդաչուհու հայտարարությունն այն մասին, որ նա պատրաստ է վերադառնալ առաջնագիծ և պայքարել հանուն իր երկրի: