Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակը տոնելիս Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Ալվարո Արբելոան իր աջակցությունն է հայտնել Դենիս Չերիշևին` կրելով ֆուտբոլիստի մարզաշապիկը:

Նշենք, որ Չերիշևը, ում տրանսֆերային իրավունքը պատկանում է «Ռեալին», ավարտված մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Վալենսիայում», սակայն ստացած վնասվածքի պատճառով չի կարողանա Ռուաստանի հավաքականին օգնել Եվրո 2016-ի ժամանակ:

Չերիշևը իր հերթին շնորհակալություն է հայտնել Արբելոային և թվիթերում կատարել է հետևյալ գրառումը.

«Ընկե′ր, շնորհակալություն, որ հիշում ես ինձ: Այս պահը չեմ մոռանա երբեք»: