Բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին հայտարարել է, որ Վլադիմիր Կլիչկոյի հետ ռևանշ մենամարտում ցուցադրելու է «անտառահատի» լավագույն որակները և «կտրելու» է Կլիչկոյին:
«Ես կացնով կկտրեմ Կլիչկոյին՝ ինչպես հին ծառը, և նա կընկնի»– հայտարարել է Թայսոն Ֆյուրին:
Հիշեցնենք, որ 2015թ-ի նոյմեբերին Գերմանիայում Կլիչկոն պարտվել էր Ֆյուրիին` չկարողանալով պաշտպանել IBF, IBO, WBO և WBA վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Բրիտանացին հաղթել էր մրցավարների միանձնյա որոշմամբ:
Բռնցքամարտիկների միջև ռևանշ մենամրտը կայանալու է այս տարվա հուլիսի 9-ին՝ Մանչեսթերում:
Նշենք, որ Կլիչկոն իր ակտիվում ունի 64 հաղթանակ և չորս պարտություն, Ֆյուրին` 25 հաղթանակ: