Ամերիկայի գավաթի խաղարկության երկրորդ տուրի շրջանակներում Պերուի և Էկվադորի հավաքականները ոչ-ոքի խաղացին` 2:2:
Պերուի ընտրանին 13-րդ րոպեին ուներ երկու գոլի առավելություն, սակայն հաղթական հաշիվը պահպանել չկարողացավ: 5-րդ րոպեին Քրիստիան Կուևան բացեց հաշիվը, իսկ 13' Էդիսոն Ֆլորեսը կրկնապատկեց իր թիմի գոլային առավելությունը:
Էներ Վալենսիան 39-րդ րոպեին հաշիվը դարձրեց 1:2, իսկ Միլեր Բոլանյոսի 48-րդ րոպեն խփած գոլը Էկվադորին փրկեց պարտությունից:
Խաղավարտին Էկվադորի կազմում կարմիր քարտ ստացավ Գաբրիել Աչիլիյերը (90+3):