ԱՄՆ-ում Ստեն Լարկինը, շնորհիվ նոր տեխնոլոգիայի, կարողացել է 17 ամիս ապրել առանց սրտի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով lenta.ru-ն, սրտի գործառույթները կատարում էր սարքը, որը պահվում էր պայուսակում:
25-ամյա Լարկինն ունի սրտամկանի ժառանգական հիվանդություն, որի ժամանակ 10-20 տարեկանում սիրտն աստիճանաբար դադարում է աշխատել: 2014 թվականի դեկտեմբերին Լարկինի սիրտը հեռացրեցին' տեղադրելով արհեստական սիրտ, վերջինս միացնելով «SynCardia Freedom Portable Driver» սարքին:
«SynCardia Freedom Portable Driver»-ը նախատեսված է այն հիվանդների համար, որոնց սիրտը դադարել ամբողջությամբ աշխատել: Այն առաջին շարժական էներգիայի աղբյուրն է, որը մատակարարում է արյունը: