ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ակամայից «փչացրել» է նյույորքցի միասեռական հեծանվորդի անձնական կյանքը, ով պատահաբար հայտնվել է ոչ ճիշտ ժամանակին, ոչ ճիշտ վայրում: Այսինքն' փորձել է հատել նախագահական ավտոշարասյան ճանապարհը, հայտնում է Вести-ն:

 

Ոստիկանությունն անմիջապես տղամարդուն տապալել է գետնին, ոլորել ձեռքերը և պահել այնքան ժամանակ, մինչև պետության ղեկավարի և նրան ուղեկցողների մեքենաներն անցել են: Պարզվել է՝ հեծանվորդը շտապելիս է եղել մեկ այլ միասեռականի հետ հանդիպման: Արդյունքում ուշացել է և չի կարողացել ևս մեկ հանդիպում ստանալ:

 

Սակայն հեծանվորդը խոստովանել է, որ ինքն է մեղավոր եղել, քանի որ հեծանիվը քշել է երաժշտությունը միացրած և չի լսել իրավապահների զգուշացումները: