Թաիլանդի Chiang Mai's Elephant Nature Park արգելոցում փղերը քնել են օրորոցայինի տակ: Նրանց համար մեղեդին կատարել Է բնայգու հիմնադիր Սանգդուեն Չուլերտը, որն սկսել Է երգել անհանգիստ կենդանիների համար: Տեսագրությունը հունիսի 14-ին հրապարակել Է The Daily Mirror-ը:

 

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ կենդանիները, որոնք ապրում են արգելոցում, տուժել են դաժան վարվեցողությունից: Նրանց փրկել եւ հանձնել են բնայգուն: Chiang Mai's Elephant Nature Park-ի տարածքում ապրում Է ավելի քան 70 փիղ: