Հնդկաստանի Ռաջքոթ քաղաքում ավելի քան 1,6 հազար հղի կանայք մասնակցել են յոգայի զանգվածային սեանսների՝ գերազանցելով նախորդ ռեկորդը, որը սահմանել Էին չինուհիները: Այդ մասին հայտարարել Է Հուջարաթի նահանգի գլխավոր նախարար Անանդիբեն Պատելը:

 

Արդյունքը պլանավորվում Է պաշտոնապես գրանցել Գիննեսի ռեկորդների գրքում: Հուջարաթի նահանգի Ռաջքոթ քաղաքի միջոցառումը նվիրված Էր Յոգայի միջազգային օրվան, որը նշվում Է հունիսի 21-ին: Ավելի վաղ ռեկորդը պատկանում Էր չինացի կանանց, երբ միանգամից 900 չինուհի մասնակցել Էին յոգայի սեանսի:

 

«Գրեթե 12,5 մլն մարդ Է մասնակցել Յոգայի միջազգային օրվա երկրորդ տոնակատարությանը, որը Հուջարաթում նշվել Է 40 հազար հարթակների վրա: Ռաջքոթում 2 հազար կին համաշխարհային ռեկորդ են սահմանել՝ մասնակցելով յոգայի սեանսի»,-նախարարի խոսքը մեջբերել Է PTI գործակալությունը:

 

Իր հերթին Ռաջքոթի օկրուգի վարչակազմի ղեկավար Վիքրանթ Փանդին հայտարարել Է, որ շրջանի իշխանությունները ծրագրում են այնպես անել, որ «ծննդաբերությանը նախորդող շրջանում յոգայի պարապմունքներն անցկացվեն կանոնավոր կերպով», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: