Մեր պետական համակարգում կան պաշտոնյաներ, իրենց դարն ապրած չինովնիկներ, որոնք բավական տևական ժամանակ է, ինչ հարմարավետորեն տեղավորվել են իշխանական բուրգի վերին օղակներում ու կարողացել են այնպես անել, որանկախ ամեն ինչից' գրանցած արդյունքներից, քաղականությանը հատուկ ներիշխանական համակարգի փոթորիկներից, աժիոտաժից ու ցնցումներից, մնան անձեռնմխելի ու շարունակեն ըմբոշխնել կյանքի վայելքներն'առանց ուշադրություն դարձելու'ինչ է կատարվում շուրջը:

 


Հայաստանի մշակութային կյանքում կրկին ամեն բան անքան էլ խախանդ չէ. բավական թեժացել են կրքերը Կամերային երաժշտական թատրոնի կուլիսներում, ուր, ասում են, հարաբերությունները գեղարվեստական խորհրդի ու տնօրինության միջև հասել են թեժության բարձրակետին,ու միմյանց վրա «անանիմկա» գրելն ու խոսակցություններ ձայնագրելը դարձել են սովորական մի բան: Արդյունքում' տուժում է Կամերայինի մշակութային կյանքն ու թատրոնն այս վերծվում է հանդիսատեսի համար անհրապույր մի վայրի, վայր, ուր աշխատակիցների միջև եռացող կրքերը թույլ չեն տալիս ճիշտ կերպով կազմակերպել այստեղի ստեղծագործական առօրյան ու աշխուժացնել մեր երկրի մշակութային կյանքը:

 


Ինչ խոսք' հատկապես վերջին տարիներին Հայաստանի մշակութային օջախներում այսօրինակ դեպքերի, նմանատիպ խառնիճաղանջ իրավիճակների պակաս չի զգացվում: Մեզանում վաղուց սովորական են դարձել երկրի կարևորագույն մշակությային օջախներում շարունակական դարձած գզվրտոցներն ու միմյանց դեմ «գործ տալը», երբ խնդրո առարկան կա՛մ փողն է, կա՛մ ինչ-որ մեկի եսասիրությունն ու սնափառությունը: Այն, որ նմանատիպ դեպքերի հաճախականության ավելացումն ու շարունակական բնույթ կրելը խոսում է նախևառաջ մշակույթի նախարարության անգործության, սեփական ենթակայության տակ գտնվող մշակութային օջախներին հուզող խնդիրներն աչքաթող անելու մասին, կասկածից վեր է: Ի՞նչ է նշանակում անձնական հարաբերությունների պատճառով կաթվածահար եղած Կամերային երաժշտական թատրոն: Ինչո՞ւ պետք է խնդիրները չլուծված մնան այնքան ժամանակ, մինչև որ մամուլը ստիպված լինի դրանց անդրադառնալ ու մասսայականացնել այն, ինչը պետք է վարագույրների հետևում մնար ու հնարավորինս արագ հարթվեր-գնար:

 


Իհարկե, կարծել, թե Պողոսյանը միակն է կառավարությունում, ով չի տիրապետում սեփական ոլորտին ու ակնհայտ թերություններով է իրականացնում իր աշխատանքային գործառույթները, չարդարացված լավատեսություն կլիներ. նմանատիպ իրավիճակ է գրեթե բոլոր նախարարություններում, երբ կառավարության անդամների բացարձակ մեծամասնությունը ոչ միայն չի կանխում նմանատիպ երևույթները սեփական գերատեսչությունից ներս,այլև շատ հաճախ ինքն է հանդիսանում դրանց ծնունդ տվողն ու մարդկանց միմյանց դեմ գրգռողը.արդյունքում' կործանվող տնտեսոթյամբ երկիր, վարկաբեկված ղեկավարություն…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ