Այսօր Ազգային ժողովում քննարկվում է արտահերթ նիստի օրակարգում ամենակարևոր հարցերից մեկը՝ «Ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին» օրենքի նախագիծը: Փոփոխությունների նպատակն է՝ օրենսգրքում ամրագրել ընդդիմության և իշխանության միջև ձեռք բերված համաձայնությունները:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղակացմամբ՝ Ազգային Ժողովում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմելով Դավիթ Հարությունյանին՝ հարցրեց, եթե, օրինակ, եվրամիությունը մի երկու միլիոն ավել տա՝ հնարավոր կլինի՞ օրենքի նախագիծի վերջում գրել «Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»:
Դավիթ Հարությունն էլ առաջարկեց պատգամավորին օրենքի նախագծի իր անձնական օրինակի վրա ավելացնել և երկու միլիոնն էլ իրեն վերցնել: