Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հուլիսի 4-ին կազմել է 477.16 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 0.33 դրամով:

 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 531.03 դրամ՝ բարձրանալով 1.37 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 633.91 դրամ է, նախորդ օրվա համեմատ իջել է 0.85 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հուլիսի 4-ին կազմել է 7.46 դրամ, աճը 0.03 դրամ է: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները' արծաթ' 295.16 դրամ, ոսկի՝ 20,557.01 դրամ, պլատին՝ 15,939.35 դրամ։