«Գազպրոմ-Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների և ТНТ հեռուստալիքի ենթահոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանն արդեն երկրորդ անգամ դարձավ Ռուսաստանի «Մեդիա-Մենեջեր 2016» պրոֆեսիոնալ մրցանակի հաղթողը:
Ոսկե արձանիկը նրան տրվել է «Գազպրոմ-Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների ենթահոլդինգի ստեղծման և արդյունավետ կառավարման համար:
Արթուր Ջանիբեկյանը Comedy Club հանրաճանաչ հումորիստական շոուի հիմնադիրներից մեկն է և ստեղծողը Comedy Club, Comedy Woman, Сomedy Баттл, Stand Up!, «Однажды в России», «ТАНЦЫ», «Где логика? », сериалов «Интерны», «Универ», «Наша Russia», «Бородач» և բազմաթիվ այլ շոուների թողարկող Comedy Club Production ընկերության:
Արթուր Ջանիբեկյանը նախորդ մրցանակը ստացել է 2012 թվականին և պարգևատրվել հատուկ անվանակարգում' բրենդների և հեռուստատեսային արտադրանքների ստեղծման մեջ, ինչպես նաև հեռուստատեսության և контент-продакшн-ի բնագավառի ամենամեծ գործարքում բացառիկ ավանդների համար: