Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում: 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը կացնահարել էր նախկին կնոջն ու նրա ծնողներին: Նախկին զոքանչը տեղում մահացել էր, իսկ նախկին կինն ու նրա հայրը' 37-ամյա Թագուհի Մանսուրյանը և 62-ամյա Վաչագան Մանսուրյանը, տեղափոխվել էին հիվանդանոց:
Պարզվում է, որ Վլադիկ Մարտիրոսյանն ընտանիքի հետ ունեցած խնդիրները փորձել է տարբեր եղանականերով լուծել, նա ամիսներ առաջ մասնակցել է նաև «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդմանը:
«Վտանգավոր լռություն», ահա այս կերպ է վերնագրվել Վլադիկ Մարտիրոսյանի մասնակցությամբ հաղորդումը: