Եվրոպայի 2016 թ-ի առաջնության չեմպիոնը Պորտուգալիայի ազգային ընտրանին է:
Մեկ ամիս շարունակ ֆուտբոլի երկրպագուների ուշադրության կետրոնում գտնվող Եվրոպայի առաջնությունը ավարտված է: Փարիզի «Ստադ Դե Ֆրանս» մարզադաշտում չեմպիոնության համար պայքարեցին Ֆրանսիայի և Պորտուգալիայի ազգային հավաքականները:
Հանդիպման առաջին խաղակեսի կարևոր իրադարձությունը դարձավ Կրիշտիանու Ռոնալդուի վնասվածքը:
Ռեկորդ սահմանելու շեմին գտնվող պորտուգալացու համար հանդիպմումն ավարտվեց առաջին խաղակեսում (գոլ խփելու դեպքում ֆուտոլիստը կշրջանցեր Պլատինիին և կդառնար Եվրոպայի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն): Դիմիտրի Պայեի հարվածի արդյունքում Ռոնալդուն վնասվածք ստացավ: Ֆուտբոլիստը լքեց դաշտը և բժիշկների հետ խորհրդակցելուց հետո վերադարձավ, սակայն րոպեներ անց չկարողացավ շարունակել հանդիպումը. 25 րոպեին նրան փոխարինեց Ռիկարդու Կուարեժման: «Ռեալի» առաջատարը չզսպեց արդյունքները, իսկ խաղակեսն ավարտվեց առանց գոլերի:
Երկրորդ խաղակեսում նույնպես դարպասի գրավում չարձանագրվեց: Խաղավարտին Ժինյակը կարող էր վերջակետ դնել խաղին, սակայն հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:
Արդյունքում թիմերը հաղթողին որոշեցին լրացուցիչ ժամանակում: 109 րոպեին Էդերը տխրեցրեց ֆրանսիացիներին` գրավելով Լյորիսի պաշտպանած դարպասը:
Այս գոլի շնորհիվ Պորտուգալիայի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի ուժեղագույն հավաքականի կոչումը:
Ռոնալդուի արձագանքը Էդերի գոլից հետո: