«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը, ով գտնվում է ՊՊԾ գնդի ներսում, ասել է, որ ներսում շտապ օգնություն չի ցուցաբերվում: Նրանց առաջարկվում է բուժօգնություն միայն արգելապատնեշից այն կողմ, ինչն իրենց համար անընդունել է, քանի որ կարծում են՝ ով անցնի արգելապատնեշից, կառևանգվի և քրեական պատասխանատվության կենթարկվի:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ այսօր Կառավարության նիստից հետո Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ բուժօգնությունը որևիցե մեկին անհասանելի չի լինի:
«Եթե բուժօգնության կարիք լինի՝ անհրաժեշտության դեպքում, բուժօգնություն կլինի. ասաց նախարարը:
Ներսում գտնվողների առողջական վիճակի մասին այլ մանրամասներ չհաղորդեց՝ ուղղորդելով հետևել պաշտոնական լրահոսին: