ԼՈՒՐԵՐ.com-ն արդեն տեղեկացրել է, որ ՊՊԾ գունդը գրաված զինյալները ազատ են արձակել բոլոր պատանդներին։ Վալերի Օսիպյանին և վարդան Եղիազարյանին նրանք ազատ են արձակել պայմանով, որ գնդի տարածքում մամուլի կենտրոն պետք է ստեղծվի։ Այս պահի դրությամբ մամուլի կենտրոնի վերաբերյալ հստակ տեղեկություն չկա։ Զինված խմբի անդամները լուսանկարներ են հրապարակել գնդի տարածքից, որը ներկայացնում ենք ստորև։