ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական Դոնալդ Թրամփը հանրաճանաչությամբ շրջանցում է իր մրցակից, դեմոկրատ Հիլարի Քլինթոնին: CNN-ի կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքների համաձայն, նա ստացել է հարցման մասնակիցների ձայների 48 տոկոսը, իսկ Հիլարի Քլինթոնը` 45 տոկոսը:

 

Հարցում անցկացնողները նշել են, որ Թրամփի հասարակական աջակցության մեծացումը կատարվում է ի հաշիվ այն քաղաքացիների, որոնք չեն կողմնորոշվել իրենց կուսակցական պատկանելության հարցում: Այդ կատեգորիայում քաղաքացիների 43 տոկոսը նշել է, որ Օհայո նահանգում անցկացված հանրապետականների համագումարից հետո նրանք ավելի շատ հակված են ընտրություններին աջակցել Թրամփին, իսկ 41 տոկոսն էլ ասել է, թե հիսաթափված է նրանից:

 

Նշենք, որ ԱՄՆ նախագահական ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի 8-ին: