Սկզբունքորեն միշտ մտածել եմ, որքաղաքականությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է բռնությունը: Օրինակ, երբ ընտրությունների ժամանակ «խուժան»-ը լցոնումներ է կատարում, վերջանում է քաղաքական պայքարը, ծրագրային մրցակցույթունը՝ տեղը զիջելով զոռբայությանը: Երբ մարդիկ զենքով տարածք են գրավում՝ նրանց անգամամենալուսավոր պահանջները դադարում են օրակարգային և գրավիչ լինելուց: Եթե մեկ անգամ հանդուրժում ենք, որ բռնությամբ քաղաքական հարց լուծվի՝ վտանգավոր նախադեպ ենք ստեղծում, ական դնում պետության ժողովրդավարական զարգացման ճանապարհին:
Բռնությամբ կամ զինված ապստամբության փորձով իրականում չեզոքացնում ենք նաևընտրությունների ինստիտուտը: Եթե տեսականորեն կամ նույնիսկ գործնականում ընդունենք, որ Սերժ Սարգսյանն ու նրա թիմը իշխանությանը տիրապետում են ընտրական կեղծիքներով, ապա նրանց հեռացնելու հայտ ներկայացրած զինված խումբը նույնպես թքած ունի ընտրությունների վրա: Եթե անգամ Սերժ Սարգսյանը հեռանա՝ դա կլինի ոչ թե ժողովրդավարության, այլ կլինի զինված խմբի հաղթանակը, որն առաքյալի կարգավիճակում կհաստատի խաղի կանոնները՝ մոտ ռազմականին, հեռու քաղաքացիականից:
Քաղաքացիական ցանկացած բախում երկրի ներսում ծնում է ոչ թե մրցակցություն, այլ գծում է սահմաններ, ստեղծում բարիկադներ: Բարիկադները ենթադրում են կրակոցներ, մարդկային կորուստներ: Որևէ լուսավոր գաղափար չարժեր գնդապետ Արթուր Վանոյանի կյանքը: Եղբայրասպանությունը բարի առավոտ հաստատ չի ավետում:
Զինված բախումների ժամանակ երկրորդ պլան են մղվում գաղափարական, ծրագրային բաղկացուցիչները, ըստ այդմ՝ ռացիոնալ բանավեճ է երկրի զարգացման հեռանկարի շուրջ: Երբ բարիկադի տարբեր կողմերում են զինված մարդիկ, ապա հաղթում է նա, ով ավելի շատ հնարավորություններ, ռեսուրսներ ունի: Հաղթում է ոչ թե անունի գաղափարը, այլ դիմացինին ոչնչացնելու հրամայականը:
Եվ վերջապես մեր պետության համար առանձնահատկություն է ԼՂ խնդիրը, որը պարտավորեցնում է երկրի ներսում հարցերը լուծել ոչ թե կրակոցներով, այլ բանակցային սեղանի շուրջ`համաձայնությունների կամ քաղաքական մրցակցության սկզբունքով:
Արդեն վատ է, որ 21-րդ դարում անգամ չենք կարողացել ձևավորել այնպիսի քաղաքական մշակույթ, որը բացառեր որևէ բռնություն:
Սարգիս Հակոբյան