International Champions Cup ընկերական մրցաշարի շրջանակներում «Միլանն» ուժերը չափեց «Չելսիի» հետ և պարտվեց 1:3 հաշվով:

Բերտրան Տրաորեն 24-րդ րոպեին բացեց հաշիվը, 38-րդ րոպեին Բոնավենտուրան խփեց պատասխան գոլը, որին հաջորդեց Օսկարի դուբլը:

Ֆուտբոլիստը նախ 70-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 հարվածը, ապա աչքի ընկավ նաև 87-րդ րոպեին: