Անգլիայի սուպերգավաթի խաղարկության «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լեսթեր» հանդիպումից առաջ մանկունիանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև թիմի տրանսֆերներին.

«Կարծում եմ մեր տրանսֆերային ձեռքբերումները հաջող էին: Որոշեցինք ձեռք բերել 4, այլ ոչ թե 10 խաղացող: Կարծում եմ՝ այդ խաղացողներն իսկապես կուժեղացնեն թիմի կազմը, այլ ոչ թե կլինեն պարզապես խաղացողներ: Մենք գնել ենք շատ լավ երիտասարդ պաշտպանի տրանսֆեր, ում դեռ ժամանակ է անհրաժեշտ լավագույնը լինելու համար: Ունենք Միկիին, խաղացող՝ ում հնարավորությունները գիտենք: Ձեռք ենք բերել նաև սուպեր հարձակվող Իբրահիմովիչին: Այնպես որ, գոհ եմ մեր տրանսֆերային ձեռքբերումներից»,- մարզչի խոսքը մեջբերում է մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը:

Նշենք, որ սուպերգավաթի խաղը տեղի կունենա օգոստոսի 7-ին: