Քառասուներկու տարեկանում կյանքից անժամանակ հեռացել է գրոսմայստեր Հովհաննես Դանիելյանը: Այս մասին տեղեկացանք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից, որի հաղորդագրությունում նաև նշված է.
«Հայաստանի շախմատի ֆեդերացիան խորին ցավակցություն է հայտնում Հովհաննես Դանիելյանի հարազատներին, մերձավորներին և ընկերներին:
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 9-ին, ժամը 18:00-ի՝ Աջափնյակ համայնքում գտնվող «Մատուռ» սգո սրահում: Հասցե՝ Ֆուչիկի 27/34 (Մալայանի անվ. ակնաբուժական կլինիկայի դիմաց)»: