Բոլոր մասնագիտություններն էլ իրենց ռիսկերն ու վտանգներն ունեն և յուրաքանչյուր մարդ՝ մասնագիտության ընտրություն կատարելիս, հաշվի է առնում նաև այդ ռիսկերը։ Սակայն կան նաև այնպիսի աշխատանքնր, որոնք չափազանց վտանգավոր են։ Խնդիրն այն է, որ քչերն են հասկանում այդ մասնագիտությունների վտանգները։ Ձեզ ենք ներկայացնում աշխարհի 5 ամենավտանգավոր աշխատանքները և դրանց միջին վարձատրությունները՝ ըստ ամերիկայն Business Insider պարբերականի։

Տաքսիի վարորդներ


Առաջին հայացքից տաքսիի վարորդներ աշխատանքը կարող է անվտանգ թվալ, սակայն նարնց ամբողջ օրը միայնակ պտտվում են քաղաքում և տեղափոխում ցանկացած տեսակի մարդկանց։ Հենց այդ մարդիկ էլ շատ հաճախ ֆիզիկական և բարոյական վնասներ են հասցնում վարորդներին։
Միջին տարեկան աշխատավարձ - $23.510

 

Շինարար


Շինարարները աշխատում են տարբեր տեսակի շինարարական գործիքներով, անմիջական առնչություն են ունենում հոսանքալարերի հետ։ Այս ամենը չափազանց վտանգավոր է և պահանջում է մեծ զգուշություն և աչալրջություն։
Միջին տարեկան աշխատավաձ – $30.890

Բանտապան


Բանտապանները առընչվում են հասարակության ամենավտանգավոր և անկառավարելի տարրի հետ։ Նրանց համար ամեն աշխատանքային օր կարող է վերջինը լինել։
Միջին տարեկան աշխատավարձ – $40.580

Հրշեջ


Հրշեջները պայքարում են կրակի դեմ, և շատ հաճախ դա անում են կրիտիկական իրավիճակներում։ Այս իսկ պատճառով հրշեջների աշխատանքը շատ վտանգավոր է։
Միջին տարեկան աշխատավարձ – $46.870

Ոստիկան


Ոստիկանները մեր իրականության մեջ օրենքների համար պայքարող առաջին պաշտոնակատարներն են։ Նրանց աշխատանքի անպաժանելի մասն է հասարակությունից առանձնացնելը աննորմալ և վտանգավոր մարդկան, ինչը շատ հաճախ չափազանց վտանգավոր է լինում։
Միջին տարեկան աշխատավարձ - $60.270