Ամերիկացի ռեփեր Քանիե Ուեսթը իր տիկնոջը՝ Քիմ Քարդաշյանին, համարել է մեր ժամանակների Մարիա Անտուանետան: Այս կարծիքը նա հայտնել է Harper՚s Bazaar-ին տված հարցազրույցում:
Երգչի խոսքով՝ իր կինը դարձել է այն փոփոխությունների դեմքը, որոնք տեղի են ունենում նորաձեւության աշխարհում: Եթե առաջ դիզայներները հեռուստաաստղին չէին հրավիրում իրենց ցուցադրություններին, ապա այժմ նրանք հավաքածուներ են ստեղծում ըստ նրա մարմնակազմի:
«Քիմը դարձել է մեր օրերի Մարիա Անտուանետան: Նա սանրվածք ու մակիաժ է անում ամեն օր, այլ ոչ թե միայն նկարահանումների համար: Ինչո՞ւ: Որովհետեւ ամեն օր ֆոտոսեսիա Է»,-ասել է Ուեսթը:
Արտիստը նաեւ հավելել է, որ իրեն էլ է մասնակից համարում այն փոփոխություններին, որոնք ներկա փուլում տեղի են ունենում աշխարհում: