Ռիո դե Ժանեյրոյում շարունակվում են ամառային 31-րդ օլիմպիական խաղերը: Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի դուրս եկավ 75 կգ քաշային, հունահռոմեկանան ոճի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակայնը:

Նախնական գոտեմարտում մեր մարզիկը ուժերը չափեց Բուլղարիան ներկայացնող Դանիել Ալեքսանդրովի հետ և զիջեց մրցակցին:

Եթե Ալեքսանդրովը դուրս գա եզրափակիչ' Ջուլֆալակյանը իրավունք կստանա շարունակել պայքարը: