Գյումրեցիները ողջ գիշեր տոնել են Արթուր Ալեքսանյանի հաղթանակը: Մինչ այդ «Վարդանանց» հրապարակում հարյուրավոր գյումրեցիներ միասին հետևում էին նրա հաղթական գոտեմարտին, իսկ այն, ինչ կատարվեց Ճերմակ արջի հաղթանակն արձանագրելուց հետո, աննկարագրելի էր՝ գյումրեցիները ուրախությունից գրկում էին միմյանց, շնորհավորում, պարում ու տոնում այդ մեծ նվաճումը։ Ավտոմեքենաներով մարդիկ դուրս էին եկել փողոց եւ քաղաքում սլանում էին եռագույն դրոշներով։ Ուրախ երգ ու պարին հետևեց տոնական հրավառությունը։

20 տարի անց Հայաստանն ունեցավ օլիմպիական չեմպիոն՝ Արթուր Ալեքսանյանը կրկնեց Արմեն Նազարյանի հաջողությունը: Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշային կարգի եզրափակչում աշխարհի կրկնակի չեմպիոնը 3:0 հաշվով դժվարին հաղթանակ տարավ կուբացի Դանիել Յասմանի Կաբրերայի նկատմամբ:

Արմենուհի Մխոյան