Արյան սուր լեյկոզի դեմ երկար տարիների պայքարից հետո մահացել է տաղանդավոր կինոօպերատոր Վարդան Զիլֆուղարյանը:

BRAVO.am-ի փոխանցմամբ՝ վերջին տարիներին նա բուժում էր ստանում Միացյալ Նահանգներում:
«Չնայած իր երիտասարդ տարիքին, Վարդան Զիլֆուղարյանը հասցրել է մեծ ներդրում ունենալ Հայաստանի մեդիա ոլորտում, հաջողություններ է գրանցել նաև ռուսական կինոարտադրությունում: Օգոստոսի 26-ին կինոօպերատորը կդառնար 34 տարեկան»,- գրում է կայքը: