Կանայք երբեք չեն կարողանում անտարբեր անցնել ներքնազգեստների կողքով, իսկ գրավիչ ներքնազգեստ ընտրելն այնքան էլ հեշտ գործ չէ: Ձեզ ենք առաջարկում կանոններ, որոնք կօգնեն ձեզ գայթակղիչ ներքնազգեստ ընտրել եւ ինքնատիպ տեսք ունենալ:

Կտորներ

Ներքնազգեստներ գնելիս նախապատվությունը պետք է տալ բամբակին եւ մետաքսին: Պետք է խուսափել սինթետիկ ներքնազգեստներ ընտրելուց, որոնք չեն շնչում: Նրանք ամեն առումով վատն են: Բամբակյա գործվածքներն ավելի էժան են, քան մետաքսը, սակայն դրանք նույնպես կարող են գրավիչ տեսք ունենալ:

Ոճեր

Ներքնազգեստները կարող են զանազան ոճերի լինել, սակայն պետք է ընտրել այնպիսին, որը գայթակղիչ ձեւով կընդգծի ձեր մարմինը: Դրա համար անհրաժեշտ է իմանալ, թե հատկապես ինչն է ձեզ սազում: 

Դիզայն

Ներքնազգեստները կարող են գեղեցիկ տեսք ունենալ նաեւ առանց ծալաբոլորների եւ ժանյակների, որոնք ավելի շատ նախատեսված են հատուկ առիթների համար եւ փափուկ բամբակյա կտորների նման հարմարավետ չեն: Պետք է ընտրել գայթակղիչ դետալներով, բացվածքներով ներքնազգեստներ: