Արցախի առաջնագիծը պահող զինվորներն այլևս խմելու ջրի խնդիր չունեն։ Ինչպես Արցախ կատարած այցի ժամանակ նկատեցինք, առաջնագծի երկայնքով խմելու ջրի հարցը լուծվել է, կան ջրի ծորակներ։ Նախկինում զինծառայողները ստիպված էին լինում ինքնուրույն հոգալ ջրի խնդիրը, որն էլ ավելորդ բարդություններ էր ստեղծում։
Այսօր արդեն նրանք ուրախությամբ նշում են, որ ամառվա շոգին դա իրենց համար իսկական փրկություն է։
Լուսանկարը և տեսանյութը՝ ԼՈՒՐԵՐ.com-ի
Քրիստինա Աղալարյան