Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լքել է հավաքականի ճամբարը և բուժման համար վերադարձել է Մանչեսթեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գերել է ֆուտբոլիստը:

«Սիրելի երկրպագուներ, շնորհակալ եմ ձեր բոլոր հաղորդագրությունների և աջակցության համար: Շատ եմ գնահատում այն հանգամանքը, որ անհանգստանում եք ինձ համար: Հիմա ես բուժման համար վերադարձել եմ Մանչեսթեր և հույս ունեմ շատ շուտով լավ մարզավիճակում վերադառնալ: Հայաստանի ազգային հավաքականի իմ խաղընկերներին հաջողություն եմ մաղթում աշխարհի առաջնության խմբային փուլի շրջանակներում Դանիայի հետ մեկնարկային խաղում: Որպես հավաքականի ավագ ես ինչպես միշտ ակնկալում եմ վճռականություն և պայքարելու մեծ ցանկություն: Ես հոգով ու սրտով կլինեմ հավաքականի հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մխիթարյանը չի կարողանա մասնակցել Դանիայի հավաքականի դեմ ընտրական խաղին: