Արցախի պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում սեպտեմբերի 25-ին, ժամը 10.40-ի սահմաններում Ադրբեջանի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997 թ. ծնված Սևակ Հովհաննեսի Խաչատրյանը:

 

Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: