ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ երեկ երեկոյան ՀՎԿ Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ական, դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի «Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցու» առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին: «Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում հայտնել է, որ Արկադի Փելեշյանը Վանաձորում քրեական համբավ ունի:
Նա ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եղբոր' Վանաձորի Տարոնի բաժնի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովի սանիկն է: ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ ծեծի պատճառը քվեներն են եղել. եկեղեցու առաջնորդը եւ մի քանի այլ անձինք խոստացել են ձայներ տալ ՀՎԿ-ին, սակայն Արկադի Փելեշյանը չի ստացել իր ակնկալած քվեները: Խաբված ավագանին որոշել է զենքով հարցերը կարգավորել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: