Երևանի «Մոսկվա» կինոթատրոնից սկիզբ է առել մեր համաքաղաքացի-պարալիմպիկ մարզիկների, մասնակիցների ամենամյա տոնական երթը:

 

Միջոցառման կազմակերպիչները հաշմանդամասայլակներով անցել են Հանրապետության հրապարակով և հասել Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենք,ընթացքում ողջույններ հղելով տոնական միջոցառումների մասնակիցներին, երևանցիներին ու քաղաքի հյուրերին' այս կերպ իրենց մասնակցությունը բերելով 2798-ամյա մեր քաղաքի տոնական միջոցառումներին և հաստատելով այն գաղափարը, որ Երևանը բոլորինն է և գնալով դառնում է էլ ավելի մատչելի ու հասանելի բոլորի համար: Արդեն քաղաքապետարանի մոտ պարալիմպիկ մարզիկներին ողջունել ու Երևանի տոնի առթիվ շնորհավորել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն