Հոկտեմբերի 13-ին` ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ ՔԿՎ օպերատիվ բաժնի և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Վ. Մ.-ի անվամբ քաղաքացի Ս. Պ.-ի կողմից բերված հանձնուքում եղած 6 լոլիկի միջից հայտնաբերել են փաթեթավորված օվալաձև սպիտակ դեղահաբեր` ընդհանուրը 2,9 գրամ քաշով:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: